Քաղաքական

08.11.2019 11:10


Ընդդիմադիրները պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել` հասնելու մի քանի նախարարի պաշտոնանկության. «Ժողովուրդ»

Ընդդիմադիրները պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել` հասնելու մի քանի նախարարի պաշտոնանկության. «Ժողովուրդ»

«Մինչ երեկ երիտասարդ ՀՅԴ-ականները ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույցով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է ԱԺ դեկտեմբերի սկզբին գումարվող քառօրյայում ներկայացնել այն նախարարների անունները, որոնք վատ են աշխատում, որոնց ղեկավարելու ընթացքում համապատասխան ոլորտներում զարգացում չի եղել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` ընդդիմադիրները պահանջելու են պորտֆելից հրաժարվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընդդիմադիր այս թևում առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել` հասնելու այդ նախարարների պաշտոնանկությանը:

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս նախարարների նկատմամբ անվստահություն կա նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը