Աշխարհ

08.11.2019 22:10


Էրդողանը Սիրիայի հարցով Ռուսաստանից դժգոհ է

Էրդողանը Սիրիայի հարցով Ռուսաստանից դժգոհ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Սիրիայի հարցով հեռուսախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ նպատակով թուրքական կողմը Ռուսաստան է ուղարկել համապատասխան հայտ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրիյ Ուշակովը։

Ավելի վաղ Անկարայում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել էր Սոչիի հարցով ստորագրված հուշագրի կետերից մեկը չկատարելու մեջ։ Խոսքը վերաբերվում էր այն կետին, ըստ որի՝ թուրք-ռուսական հուշագրով, Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից քրդական ուժերը պետք դուրս մղվեին։ Էրդողանի պնդել է, որ քրդական ուժերը դեռևս չեն լքել Սիրիայի Մանբիչ և Թել Ռըֆաթ քաղաքները։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը