Աշխարհ

08.11.2019 18:28


ANF. «Թել Աբյադում թուրքական զինուժի հարձակման հետևանքով սիրիական բանակի զինվոր է մահացել»

ANF. «Թել Աբյադում թուրքական զինուժի հարձակման հետևանքով սիրիական բանակի զինվոր է մահացել»

Քրդական «ANFNews»-ի փոխանցմամբ` թուրքական զինուժը հարձակում է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Թել-Աբյադի Հեվալիկո գյուղի ուղղությամբ:

Նշվում է, որ թուրքական զինուժի հարձակման արդյունքում սպանվել է սիրիական բանակի 1 զինվոր և ևս 1-ը վիրավորվել:

Հիշեցնենք, որ Թուրքիան քրդերի դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը