Լրահոս

07.11.2019 18:10


Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում (տեսանյութ)

Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում (տեսանյութ)

Մյասնիկյան պողոտայի հարակից բլուրներից մեկի վրա տուն է այրվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը նշեց, որ այս պահին հստակ տեղեկություն չկա, մարտական հաշվարկները շուտով կհասնեն դեպքի վայր:

«Այս պահին երկու մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, և նրանց հասնելուն պես օպերատիվ տեղեկություն կտրվի»,- նշեց Զարգարյանը:

Լրացում. Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, տարածքի տների բնակիչները հայտնել են, որ իրենց տեղեկություններով այդ այրվող տանն ապրում է 3 հոգի՝ մայրը և նրա 2 որդին: Այդ պահին նրանք տանն են եղել թե ոչ, հարևանները չգիտեին: Մի փոքր վնասվել է նաև կողքի տան կտուրը, որի տերերը Հայաստանում չեն:

Այս խորագրի վերջին նյութերը