«Արարատ» թիմի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել
«Արարատ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հրաժարական է ներկայացրել ղեկավարությանը, որն ընդունվել է:
«Թիմի ղեկից հրաժարվելու բերաբերյալ որոշումը չնայած երեկ եմ ներկայացրել, սակայն այդ հարցը վաղուց էր հասունացել: Մրցաշրջանին թիմի նախապատրաստության հարցում լուրջ քայլեր չարվեցին, որպեսզի «Արարատը» պատշաճ կերպով ներկայանա առաջնությանը: Այդպես էլ չկազմակերպեց ուսումնամարզական գոնե մեկ հավաք: Թիմի համալրման աշխատանքն էլ անհրաժեշտ մակարդակի չէ: Երկար ժամանակ է սպասում էինք արտասահմանցի լեգեոներների ժամանմանը, սակայն դա նույնպես չի կատարվում: Բարձրագույն խմբի մյուս թիմերն լրջորեն նախապատրաստվում են, իսկ «Արարատը» զրկված է նման հնարավորությունից: Այսպիսի պատրասվածությամբ մենք չենք կարող լուրջ անելիք ունենալ ուժեղագույների խմբում: Այդ պատճառով էլ որոշեցի հրաժարվել գլխավոր մարզչի պարտականություններից»,-«ArmSport.am»-ի հետ զրույցում պարզաբանել է Եսայանը:
Նա «Արարատի» ղեկը ստանձնել էր նախորդ տարի:
«Արարատ» թիմի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել
«Արարատ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հրաժարական է ներկայացրել ղեկավարությանը, որն ընդունվել է: «Թիմի ղեկից հրաժարվելու բերաբերյալ որոշումը չնայած երեկ եմ ներկայացրել, սակայն այդ հարցը վաղուց էր հասունացել: Մրցաշրջանին թիմի նախապատրաստության հարցում լուրջ քայլեր չարվեցին, որպեսզի «Արարատը» պատշաճ կերպով ներկայանա առաջնությանը: Այդպես էլ չկազմակերպեց ուսումնամարզական գոնե մեկ հավաք: Թիմի համալրման աշխատանքն էլ անհրաժեշտ մակարդակի չէ: Երկար ժամանակ է սպասում էինք արտասահմանցի լեգեոներների ժամանմանը, սակայն դա նույնպես չի կատարվում: Բարձրագույն խմբի մյուս թիմերն լրջորեն նախապատրաստվում են, իսկ «Արարատը» զրկված է նման հնարավորությունից: Այսպիսի պատրասվածությամբ մենք չենք կարող լուրջ անելիք ունենալ ուժեղագույների խմբում: Այդ պատճառով էլ որոշեցի հրաժարվել գլխավոր մարզչի պարտականություններից»,-«ArmSport.am»-ի հետ զրույցում պարզաբանել է Եսայանը: Նա «Արարատի» ղեկը ստանձնել էր նախորդ տարի:
7or.am