Քաղաքական

07.11.2019 16:36


Գնա ձեր տուն, քո կատուներին դատապարտի․ Ռուբեն Սահակյանն՝ Աննա Դանիբեկյանին (տեսանյութ)

Գնա ձեր տուն, քո կատուներին դատապարտի․ Ռուբեն Սահակյանն՝ Աննա Դանիբեկյանին (տեսանյութ)

«Այստեղ չկա մեղադրանք։ Գյուլնազ տատի հեքիաթի հետ չեմ ուզում սա համեմատել, ո՞նց համեմատեմ։ Սա կարող եմ համեմատել գեներալ Արթուր Դավթյանի կողմից գրված հեքիաթի հետ։ Ինչպե՞ս կարող էր նա բաց թողնել նման մեղադրանքը։ Ճիշտ է, ինքը չի ստորագրել, ստորագրել է դատախազ Պետրոսյանը, բայց վերջապես ինքն է այս գործի պատասխանատուն»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ դատարանի որոշման հրապարակումից հետո։

Հիշեցնենք՝ դատարանն Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավով փոխոխելու խափանման միջոց կալանավորումը։

Նրա գնահատմամբ՝ եթե մարդը կարողանում է 3 ամսվա ընթացքում գեներալի 2 կոչում ստանալ, ամեն ինչ ասված է․ «3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստացավ հուլիսի 3-ին և հանկարծ սեպտեմբերին 2-րդ դասի պետական խորհրդականի կոչում ստացավ։ Սրանով նա ծառայություններ է մատուցում հանրապետության վարչապետին»,-նշեց Ռ.Սահակյանը:

Պաշտպանն ասաց, թե պետք չէ իրենց մեղադրել դատաքննությունը ձգձելու մեջ․ «Ընդհակառակը՝ մենք հակված ենք հենց այսօր մտնել դատական վիճաբանությունների փուլ և արտասանել պաշտպանական ճառ՝ քարը քարին չթողնելով»։

Պաշտպանն ավելացրեց, որ իրենք ունեն մի քանի միջնորդություններ, որոնք հարկ են համարում ներկայացնել։ Հակառակ դեպքում իրենց՝ որպես իրավաբաններ, կմեղադրեն միջնորդություններ չներկայացնելու համար։

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը չի տիրապետում իր մասնագիտությանը, և ինքը կողմնակից է, որ նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի․

««Եթե նա չի հասկանում՝ ես ինչի մասին էի խոսում ամսի 5-ին և ինձ ասում է՝ կարճ կապեք, եթե դու չես հասկանում, ինչի՞ կարճ կապեմ, գնա ձեր տուն, գնա քո կատուներին դատապարտի, նրանց գործը լսի»։

Ճշտող հարցին, թե ի՞նչ կատուների մասին է խոսքը, պաշտպանն ասաց, թե դատավոր Ա․Դանիբեկյանը բազմաթիվ կատուներ է պահում։

Քննիչների աշխատանքի մասին խոսելիս Ռուբեն Սահակյանը քննադատեց նախապատրաստված նյութերը. «Դուք քննիչներ եք: Մի՞թե չգիտեք, որ երբ մեղադրում եք, պետք է գոնե ցուցմունքներ ունենաք: Այսինքն, եթե հայտարարում եք, որ Սահմանադրական դատարանի վրա ճնշում է եղել, անհրաժեշտ է գոնե դատավորներին հարցաքննել: Ինձ համար տարբերություն չկա՝ նրանց ինչ կերպ անվանել՝ ՍԴ դատավորներ, թե անդամներ, ինչպես նաեւ Բուքիքիոյի համար: Դուք հարցաքննել եք մարտի 8-ի որոշումը ստորագրած 8 դատավորներից միայն մեկին, այն էլ՝ նա ասել է, որ ճնշում չի եղել»։

Դատախազների պնդումներն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատավարությանը, Ռուբեն Սահակյանն անհիմն համարեց:

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը