Ըստ սոցկայքերի ադրբեջանական գրառումների՝ նոյեմբերի 6-ի երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu):
Դատելով հրապարակումների ոճից՝ Ասլանով Բաբեքը, ամենայն հավանականությամբ, մարտական կորուստ է: Զինծառայողի դին հիմա տեղափոխում են ծննդավայր՝ Խաչմազի շրջանի Մոլլաբուրհան գյուղ, որտեղ էլ հուղարկավորելու են:
Կորստի վերաբերյալ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ինչպես նաև պաշտոնական այլ աղբյուրներ դեռևս հայտարարություն չեն արել:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 41 կորստի մասին։
Կորուստ Ադրբեջանի ՊՍԾ-ում՝ Տավուշի ուղղությամբ

Աղբյուրը՝ razm.info