Լրահոս

16.02.2011 10:37


Չինաստանի արտգործնախարարն այսօր ժամանելու է Հայաստան

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Չինաստանի ԱԳ գերատեսչության ղեկավար Յան Ցզեչին Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 16–17 պաշտոնական այցով գտնվելու է Հայաստանում։
–Չինաստանի նախարարի այցը դառնալու է նման մակարդակով ԿԺՀ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը հանրապետություն Հայաստանի անկախացումից ի վեր։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ–չինական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների լայն շրջանակ, – ասվում է հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակներում Ցզեչին հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը