Լրահոս

16.02.2011 10:26


Ռուսաստանը չի աջակցի Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը

Ռուսաստանը չի աջակցի Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը չի աջակցի Իրանի դեմ որևէ նոր պատժամիջոցի կիրառմանը։ Լավրովի խոսքերով՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 1929 բանաձևը, ըստ որի պետք էր պատժել նաև նրանց, ովքեր անգամ անուղղակիորեն ներգրավված են Իրանի միջուկային ծրագրին, սպառիչ են։ –Հետագա պատժամիջոցները կնշանակեն խեղդել իրանական տնտեսությունն ու բնակչության համար սոցիալական խնդիրներ ստեղծել։ Մենք դրանց օժանդակել չենք կարող, ես անկեղծ եմ ասում,–ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Բացի դա, Լավրովն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառումը խաթարում է «երեք գումարած երեք» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստան) խմբի և ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի շրջանակներում ընթացող աշխատանքները։ –Եթե մենք պայմանավորվենք, պետք է հավատարիմ մնալ համատեղ ընդունված դիրքորոշմանը, որը վերաբերում է ներգործության իրավական եղանակներին,–ասել է նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը