ԵԱՀԿ գործող նախագահ. «ԼՂ շուրջ աճող լարվածությունը մտահոգության առիթ է հանդիսանում»
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, ելույթ ունենալով ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդում, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ աճող լարվածությունը անահնգստություն է առաջացնում։
–ԵԱՀԿ դերը Մինսկի խմբի համանախագահների ավելի գործուն մասնակցությամբ այդ ձգձգվող հակամարտության կարգավորման մեջ կպահպանվի։ Ես կհրավիրեմ հակամարտության կողմերին միջոցառումներ իրականացնելու վստահության ամրապնդման, ինչպես նաև շփման գծից դիպուկահարների անմիջապես հեռացման և դիտարկումներում ԵԱՀԿ գործունեության ամրապնդման ուղղությամբ, – ասել է Աժուբալիսը։
ԵԱՀԿ գործող նախագահ. «ԼՂ շուրջ աճող լարվածությունը մտահոգության առիթ է հանդիսանում»