Լրահոս

07.11.2019 12:55


Ո՞ր տարիքից երեխան պետք է սովորի օտար լեզու

Ո՞ր տարիքից երեխան պետք է սովորի օտար լեզու

«A+Skills» ուսումնական կենտրոնի հիմնադիր Արմինե Փանոսյանը մանկավարժական 20-ամյա իր փորձի ընթացքում համոզվել է՝ փոքր տարիքում երեխաներն ավելի հեշտ են յուրացնում օտար լեզուն։ Ասում է՝ փոքր տարիքում նրանք կարողանում են ավելի հեշտ արտաբերել բառերը, այսինքն՝ հետագայում նրանք կարողանում են սահուն խոսել։

A+ Skills լեզուների ուսուցման կենտրոնը Հայաստանում առաջիններից էր, որ սկսեց փոքր տարիքի երեխաների համար անգլերեն լեզվի ուսուցման գործունեությամբ զբաղվել:

73138413_438685937033155_2648347740328689664_n

Հիմնվելով երկարամյա իր փորձի վրա, ինչպես նաև հաշվի առնելով բազմաթիվ ծնողների խնդրանքները՝ Արմինե Փանոսյանը մշակել է անգլերենի ուսուցման հատուկ ծրագիր երեխաների համար։ «Մեր մեթոդներով երեխան անգլերեն է սովորում խաղերի միջոցով: Մշակել ենք հատուկ խաղադասեր, որոնց միջոցով անգամ 2 տարեկանից սկսած երեխաները սովորում են անգլերեն: Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ երեխան լսում և խոսում է միայն անգլերեն: Անգլախոս միջավայրը գլխավոր պայմանն է լեզվի ուսուցման համար, չէ որ երեխան սկսում է խոսել լսելու միջոցով: Ուստի, մենք ապահովում ենք այն գլխավոր նախադրյալը, որի արդյունքում երեխայի ճկուն ուղեղը հաճույքով, առանց դժվարության վարժվում է անգլերենին»,-ասում է Արմինեն։

74429793_2445799752163773_5640429405642686464_n 75204565_2331956430265170_7907330393060147200_n

A+-ն ունի տարաբնույթ թեմատիկ նյութեր՝ ուսուցանող-զարգացնող խաղեր, ֆլեշքարտեր՝ պատվիրված և բերված ԱՄՆ-ից, Անգլիայից, Ավստրալիայից Լիբանանից և Իրանից: Այսինքն A+ ում երեխան խաղում է, երգում ու պարում է և այդ ամենի միջոցով սովորում է անգլերեն: «Մենք լեզվամտածողությունը զարգացնելու համար մշակվել ենք հատուկ մեթոդներ, որոնց շնորհիվ ուսանողները մատչելի և որակյալ լեզվական գիտելիք են ստանում և կիրառում»:

75610819_713837219127574_15350414979366912_n

A+ Skills-ի մոտեցումների ու մեթոդների արդյունքում ցանկացած տարիքի երեխա անգլերեն է սովորում իր հետաքրքրություններին համապատասխան: «Մեր առաջին երեխաների խումբը արդեն 4 տարի է` ինչ սովորում են անգլերեն, այժմ նրանք խոսում են այնքան սահուն, ինչպես EFL ուսուցիչները: Նրանց մակարակը հասել է B 2-ի: Կենտրոնի ամենափոքր աշակերտը 1.5 տարեկան էր, երբ սկսեց սովորել անգլերեն: Նրան սովորեցնում ենք անգլերեն խաղերի և խաղալիքների միջոցով. 6 ամիս է անցել և նա կարողանում է առանց դժվարության կիրառել իր սովորածը»:

76202741_1271675516373442_8543179092684439552_n 76710897_951925821849585_3561960947171983360_n

Ըստ Արմինե Փանոսեանի` ծնողները պետք է վստահ լինեն, որ լեզու սովորելը չի ծանրաբեռնում երեխային. «Լեզու սովորելը փոքր տարիքի երեխայի համար պարգև է, դա պարգև է նրա ապագայի համար. ոչ մի տարիքում լեզու սովորելը այնքան հեշտ ու արդյունավետ չէ, որքան փոքր տարիքում: Մենք անգլերենի ուսման պրոցեսը դարձնում ենք հեշտ և հաճելի: Արդյունքում երեխան սովորում է լեզու, որը դառնում է մնայուն նրա ամբողջ կյանքի համար, քանի որ վախը, որ լեզուն կմոռացվի, վերանում է, երբ լեզուն սովորում են փոքր տարիքում»:

«A+ Skills»-ը Հայաստանում միակ կենտրոնն է, որը համագործակցում է բրիտանական «Intesol Worldwide» միջազգային ընկերության հետ: Այս ընկերությունը անգլերենի ուսուցիչներին տրամադրում է «TEFL Certificate» հավաստագրեր։

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը