Աշխարհ

07.11.2019 22:20


Էրդողանը հաստատել է ԱՄՆ նախատեսվող այցը

Էրդողանը հաստատել է ԱՄՆ նախատեսվող այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում` տարածաշրջանային զարգացումները:

Թուրքիայի նախագահը հաստատել է նոյեմբերի 13-ին նախատեսվող ԱՄՆ այցը և այս մասին գրառում է կատարել Twitter-ում:

Նա հույս է հայտնել, որ նոյեմբերի 13-ին կայանալիք այցի ընթացքում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և տարածաշրջանային հարցերի շուրջ դրական արդյունքներ կգրանցեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայում ռազմագործողություն իրականացնելու պատճառով Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծ էր ընդունել:

Այդ կապակցությամբ Էրդողանը հայտնել էր, որ Թրամփի հրավերով` նոյեմբերի 13-ին նախատեսվող հանդիպման շուրջ դեռևս որոշում չի կայացրել և «որոշ հարցականներ կան»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը