ԱՄՆ-ն քննարկելու է Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելու հարցը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2012 ֆինանսական տարվա պետբյուջեն, որը, ըստ նրա վարչակարգի, կրճատված է և ուղղված դեֆիցիտի դեմ պայքարելուն։ Պետբյուջեն նախատեսում է Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ֆինանսավորման ընդհանուր կրճատում՝ 2010թ. 742 մլն ԱՄՆ դոլարի համեմատ 627 մլն 2012 ֆինանսական տարում։
Ամեիկյան օգնության կրճատումը վերաբերվում է նաև Հայաստանին։ 2012թ. ֆինանսական տարում Հայաստանին ամերիկյան օգնությունը կրճատվել է 1մլն դոլարով։ Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա ամերիկյան վարչակարգը Հայաստանին և Ադրբեջանին 3-ական մլն դոլար է առաջարկում՝ «Արտասահմանյան ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրի շրջանակներում։
Ինչպես և 2011 ֆինանսական տարում, հիմա էլ վարչակարգը չի հայտնում Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված օգնության չափը։ Սակայն, համաձայն ավանդույթի, ամերիկյան Կոնգրեսը կոչ է անում Լեռնային Ղարաբաղին 10 մլն դոլար տրամադրել ամեն տարի։
ԱՄՆ-ն քննարկելու է Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելու հարցը