Լրահոս

07.11.2019 10:20


Գյումրիում BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան վիրավորներ. սրահի ապակիները կոտրվել և գույքը վնասվել է

Գյումրիում BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան վիրավորներ. սրահի ապակիները կոտրվել և գույքը վնասվել է

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում BMW մակնիշի 35 MM 545 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում մեծ արագությամբ մխրճվել է հագուստի սրահի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի՝ խանութ մխրճվելու հետևանքով կոտրվել են ապակիները, վնասվել խանութի գույքի մեծ մասը։ Վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել հագուստի սրահի աշխատակիցներն ու քաղաքացիները։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և խանութի սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը