Դադարեցվել է «Տարոն-Ավիա»-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. ««Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում՝ գործունեությունը դադարեցնելու մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»: