Աշխարհ

06.11.2019 17:32


Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր

Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր

Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերը (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ: Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ։

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի թիվ 18 ծննդատանը վերելակի ընկնելու հետևանքով տուժել է երկու հայ: Դեպքով պայմանավորված տղամարդիկ ստացել են բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ՝ ներքին օրգանների վնասվածքներով: Վերելակի ընկնելու նախնական պատճառը նորոգման աշխատանքների ընթացքում ճոպանի պոկվելն է: Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

Այս խորագրի վերջին նյութերը