Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում չպետք է դասավանդեր՝ ըստ գիտխորհրդի
Առանց գիտական որևէ հոդված գրելու՝ վերջին 11 տարում ԵՊՀ-ում դասավանդում է արաբագիտության ամբիոնի ասիստենտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը. հայտնում է: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։
«ԵՊՀ պաշտոնական կայքն է վկայում՝ նախարար-ասիստենտը գիտական վերջին հոդվածը գրել է 2007 թ.-ին՝ Возникновение водных проблем в ХХ веке и пути их решения в международном праве։ Սրանից առաջ ևս 5 հոդված է գրել՝ ամբողջ կյանքում։
Բոլոր 6 աշխատությունները նա հրապարակել է մինչև 2007 թվականը։ Դրանից հետո 11 տարի է անցել՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է դասախոսել Երևանի պետական համալսարանում, ավելին՝ ասիստենտ է, որը դասախոսից բարձր է, դոցենտից՝ ցածր։
Դասախոսների հաստիքները հաստատելու համար, ԵՊՀ կանոնագրի համաձայն, մրցույթ է հայտարարվում ամեն 5 տարին մեկ։ Դասավանդելու համար ընտրվում են որոշակի չափորոշիչներին համապատասխանող մասնագետները։ Չափորոշիչների թվում նաև գիտական աշխատությունների առկայությունն է։
ԵՊՀ գիտխորհրդի՝ 2016 թ. մայիսի 26-ի որոշմամբ՝ «մրցութային ընտրությանը մասնակցող թեկնածուները պետք է ունենան վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 3 տպագրված աշխատանք՝ տպագրված ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում»։ Վերջին 5 տարում ԵՊՀ-ում աշխատող թեկնածուները պետք է անցած լինեն նաև որակավորման բարձրացման ծրագիրը (առնվազն 30 կրեդիտ)։
Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը վերջին 11 տարում գիտական որևէ աշխատանք չի հրապարակել, բայց առնվազն 2 մրցույթ հաղթահարել է։
Ինչպե՞ս՝ հարցրինք ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանին։ Նա խոստացավ ճշտել ու այլևս չվերադարձավ։
Լևոն Հովսեփյանը ԵՊՀ գիտքարտուղարն է այս տարվանից, ասաց՝ մրցույթից տեղյակ չէ, բայց նշված չափորոշիչներից որոշ չափով տեղյակ էր։
Արայիկ Հարությունյանը նաև պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ունի...
Սա հաղորդում է ապօրինի գործունեության մասին. գլխավոր դատախազությանը, ՀՔԾ-ին և համապատասխան այլ մարմիններին կոչ ենք անում զբաղվել ԿԳՄՍ նախարար-ԵՊՀ հնարավոր գործարքով»,–գրում է կայքը։