Հիմա դրա ժամանակը չէ, միգուցե տարիներ հետո, երբ դպրոցը հիմնավոր կուսուցանի այդ առարկաները, նոր հասնենք դրան. դեկանը՝ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախագծի մասին (տեսանյութ)
Իմ կարծիքով՝ դասադուլ պետք չէ անել, ուսանողությունն իր կարծիքը պետք է դասերից դուրս արտահայտի, բայց հիմա ուսանողներն են անում, և ես չեմ կարող որևէ բան ասել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը՝ անդրադառնալով ուսանողների դասադուլին՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերի պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանելու նախագծի:
Ինչ վերաբերում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությանը, ապա Արծրուն Ավագյանի կարծիքով՝ հիմա դրա ժամանակը չէ: «Գուցե տարիներ հետո մենք հասնենք դրան, և դա այն դեպքում, եթե դպրոցն այդ առարկաները լիարժեք, հիմնավոր կուսուցանի և այն վիճակում չի լինի, ինչը ներկայում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե խոսքը հայեցողական լինելու մասին է, նա ասաց, որ այդ հայեցողականը բառախաղ է, որովհետև, ըստ նրա, հենց դա նշանակում է հանել առարկայացանկից. «Այդ դեպքում թող բոլոր առարկաները դնեն հայեցողական, ու տեսնենք, թե որ ուսանողը կգա ֆիզիկա կսովորի, այդ թվում՝ ֆիզիկայի ֆակուլտետում, կամ՝ որ ուսանողը կցանկանա աշխարհագրագետ դառնալ: Այդպես չի կարելի. եթե դու պետական դիպլոմ ես տալիս, պետք է որոշակի պետական օրենքներ գործեն: Օրինակ՝ դասերի հաճախումն է պարտադիր, պարտադիր առարկաների յուրացում կա, ընտրականը ոչինչ չասող խոսք է»,-նշեց նա:
Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանը նշեց, որ այդ առարկաները պարտադիր առարկայացանկից հանելը ինքնության, մշակույթի հարց է: «Ինչ հասուն տարիքում այդ ամենը սովորես, իմանաս, ինչ դպրոցական տարիքում: Դրանք տարբեր բաներ են, բոլորովին տարբեր մակարդակներ, և այնպես չէ, որ նույն նյութն են անցնում: Այստեղ շատ ավելի խորացված, գիտական ու հիմնավորված են սովորում»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է ռեկտորի ԺՊ-ն իրեն հրավիրել իր մոտ, նա նշեց, որ դա հերթական հանդիպում էր, միշտ էլ աշխատանքային քննարկումներ են ունենում ռեկտորի հետ: Այս անգամ խոսել են նաև դասադուլից:

Մանրամասները՝ տեսանյութում: