Լրահոս

06.11.2019 13:39


Գետարգել եկեղեցուց Հիսուսի նկարով խաչեր, սրբապատկերներ, կտակարաններ, աստվածաշնչեր դուրս են բերվել ու թափվել եկեցեցուն հարակից ձորում (տեսանյութ)

Գետարգել եկեղեցուց Հիսուսի նկարով խաչեր, սրբապատկերներ, կտակարաններ, աստվածաշնչեր դուրս են բերվել ու թափվել եկեցեցուն հարակից ձորում (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգող քաղաքացիներն ասում էին, որ իրենք գրեթե ամեն շաբաթ այցելում են նշված եկեղեցիներ, որտեղ մոմավառությամբ են զբաղվում և միշտ այդ պարագաները տեսել են եկեղեցու ներսում: Թե ով և ինչ պայմաններում է այդ քայլին դիմել, դա արդեն պարզելու են ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ում հանձնարարականով ոստիկանները ժամանում են նշված վայր:

Մինչ եկեղեցու այցելուները քննարկում էին այդ հարցը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդ ու մի կին այցելեցին նշված վայր և տղամարդը հայտնեց, որ այդ ամենը իրենք են արել՝ քահանայի հանձնարարականով, քանի որ քահանայի ասելով՝ այդ ամենը «բռակ բաներ են»: Տղամարդու հետ եկած կինն էլ քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր էր հայտնում այն քաղաքացիների հասցեին, ովքեր մտահոգվել ու ահազանգել էին: Տղամարդը նաև ասում էր, որ իրենք ոչ թե թափել են այլ «ակուռատնի» այդ ամենը եկեղեցուց դուրս են բերել ու դասավորել ձորում: Սակայն անզեն աչքով էլ երևում է, որ այդ տղամարդու ասածը իրականությանը չի համապատասխանում. ոչ մի դասավորում չի եղել, պարզապես այդ պարագաները եկեղեցուց դուրս են բերել և անփույթ լցրել ձորում:

Այս խորագրի վերջին նյութերը