Լրահոս

06.11.2019 12:25


Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր (տեսանյութ)

Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 LG 976 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվաում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հյուսիս-հարավ կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Սարգիս Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ մեկ հոգի, նրա համագյուղացի, 26-ամյա Արայիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մահացածի դին, ով մասամբ դուրս էր ընկել ավտոմեքենայի տանիքից (լուկից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը