Գերմանիայում հուշարձան են կանգնեցրել ի հիշատակ` թուրքերի կողմից ասորիների ցեղասպանության
Գերմանիայում ապրող ասորիները Գիսեն քաղաքի մերձակայքում` Փոլհայմում հուշարձան են տեղադրել ի հիշատակ` 1915թ. Օսմանյան կայսրությունում ասորիների դեմ իրականացված ցեղասպանության:
Քաղաքային խորհուրդը Վեցնբորգ-Շտայնբերգի կանաչապատ տարածքում, որտեղ գտնվում է նաև Շրթուսի եկեղեցին 2017թ. միաձայն որոշում էր կայացրել ցեղասպանության հուշարձան կանգնեցնել:
Աղբյուրի փոխանցմամբ` հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը 200 մարդ է մասնակցել:
Գիսենի քաղաքապետ Ուդու Շյոֆմանը հանդես է եկել ելույթով:
«Այսօր շատ կարևոր օր է: Այս հուշարձանը կանգնեցնում ենք, որպեսզի նման դեպքերը այլևս չկրկնվեն: Խոնարհվում ենք այդ ժամանակաշրջանում բոլոր զոհվածների հիշատակին: Բոլորին հաշտության կոչ ենք անում»,- ասել է քաղաքապետը:

Աղբյուրը՝ ermenihaber.am