Լրահոս

15.02.2011 16:58


ՀՄՀ–ն չի դադարեցնի իր գործունեությունը մինչև միջպետական համաձայնագրի ավարտը

ՀՄՀ–ն չի դադարեցնի իր գործունեությունը մինչև միջպետական համաձայնագրի ավարտը
Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տեղադրվել, համաձայն որի Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան դադարեցնում ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանում: Տեղեկության մեջ, մասնավորապես նշվում է, որ Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան hիմնադրամի կառավարման խորհրդի վերջին նիստում ներկայացվել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման նախագծի հնարավորությունը: Բացի այդ, կորպորացիան վերջերս գալիք տարում ընդլայնել է համագործակցությունը Վրաստանի հետ: Տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան համաձայնագիր է կնքել Հայաստանի հետ 2006թ. և նախատեսում էր ֆինանսական օժանդակություն 236 մլն դոլարի չափով, սակայն 2008թ. նախագահական ընտրությունների հետևանքով գումարը կրճատվեց մինչև 180 մլն: Այդ միջոցներից մինչ այժմ ստացվել է 110 միլիոն դոլարը: Մնացյալը սպասվում է 2011-ի ընթացքում, որը հնգամյա ծրագրի վերջին տարին է:
Մեկնաբանելով վերոնշյալ տեղեկատվությունը Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի մամուլի բաժնի պատասխանատու Նանե Աճեմյանը «7օր»–ին ասել է, որ ՀՄՀ ծրագիրը հնգամյա ծրագիր է, որն ավարտվում է հոկտեմբերին, այսինքն ծրագիրը, նրա խոսքերով, այսպես թե այնպես հոկտեմբերին ավարտվելու է, քանի որ միջպետական համաձայնագիրը կնքվում է 5 տարով։
Մինչև հոկտեմբեր ծրագիրը չի դադարեցվում և իր հունով շարունակելու է աշխատել, ինչպես և նախատեսված էր,– ասել է նա։
Նրա խոսքերով ծրագրի դադարեցման որևէ այլ պատճառ չկա և անհասկանալի է նման  հոդված տեղադրելու առիթը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը