Քաղաքական

06.11.2019 11:35


«Սևազգեստ մայրեր»-կառավարություն զրույցը կրկին կառուցողական հուն չի մտել. առաջարկվել է ֆիքսել և առաջնահերթ վճարել ակտիվ բողոքավորներին, մնացյալին՝ գրաֆիկով. «Հրապարակ»

«Սևազգեստ մայրեր»-կառավարություն զրույցը կրկին կառուցողական հուն չի մտել. առաջարկվել է ֆիքսել և առաջնահերթ վճարել ակտիվ բողոքավորներին, մնացյալին՝ գրաֆիկով. «Հրապարակ»

««Սևազգեստ մայրեր»-կառավարություն սագան շարունակվում է նոր թափով. օրերս կրկին հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում․ «Զինվոր» ՀԿ կառույցները համակարգող Մարգարիտա Խաչատրյանի (Մառոզ) և «Ինձ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթիկ Խլղաթյանի հետ հանդիպել է վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը։ Ներկա է եղել նաև վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Զրույցը կրկին «կառուցողական հուն չի մտել»՝ կանայք պնդել են իրենց պահանջը` 30 միլիոն դրամի միանվագ փոխհատուցում տալ զոհվածների և սահմանին հաշմանդամ դարձածների հարազատներին՝ որպես հավասարության նշան «Մարտի 1-ի» զոհերի հետ:

Իրենց ասել են` դուք շատ եք (մոտ 600 ընտանիք), առաջարկ է եղել փուլային տարբերակով լուծել հարցը`1000 դրամների հիմնադրամից: Մարգարիտա Խաչատրյանն ասել է` «նման «հաշվապահություն» չի կարող լինել, այդ դեպքում հարցը վերջնական կլուծվի 10-11 տարի հետո, այլընտրանքային մոտեցում որդեգրեք՝ այս տարվա բյուջեի մուտքերը թույլ են տալիս դա:

Սուրեն Ղամբարյանը, որպես այլընտրանք, առաջարկել է սկզբի համար ֆիքսել ակտիվ բողոքավորներին, վճարել, մնացյալին գրաֆիկով վճարել, կանայք չեն համաձայնել: Ղամբարյանը խնդրել է 10-15 օր ժամանակ, ծնողները չեն համաձայնել և պատրաստվում են բողոքի ակցիաների` կառավարության առաջիկա նիստի ժամանակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը