Քաղաքական

06.11.2019 11:21

Ստամբուլյան կոնվենցիայում սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանության հարցը չարյաց փոքրագույնն է․ «Հրապարակ»

Ստամբուլյան կոնվենցիայում սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանության հարցը չարյաց փոքրագույնն է․ «Հրապարակ»

«Անցած շաբաթ ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի մասին փակ քննարկումից հետո հարցը շոշափվել է նաև նախօրեին տեղի ունեցած ՔՊ նիստում, որին մասնակցել է նաև վարչապետը։

Պատգամավորների մի մասը կոնվենցիայի տակ «ոչ անկեղծ», «քողարկված» նպատակներ է տեսել, Փաշինյանն առաջարկել է ծավալուն քննարկում կազմակերպել այն ժամանակ, երբ բոլորը կարդան կոնվենցիան։ Իշխող ուժի մեր աղբյուրները պնդում են, որ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանության հարցն այս դեպքում չարյաց փոքրագույնն է։

Բանն այն է, որ կոնվենցիայում սևով սպիտակի վրա գրված է, որ այն վավերացնելու դեպքում Հայաստանը պարտավոր է ապաստան տալ բոլոր նրանց, ովքեր որպես բռնության «զոհ» կներկայանան և կդիմեն մեր պետությանը, դիցուք՝ Իրանից, Ադրբեջանից, այլ երկրներից, որտեղ փոքրամասնությունները հալածվում են։

«Իսկ դա ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգ է»,-ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։