Քաղաքական

06.11.2019 11:20


«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է ՀՀ իրավապահ համակարգին՝ պարզել, թե ովքեր են եղել Վ. Իշխանյանին զանգահարած և նրա բնակարան այցելած անձիք և դատապարտում խոսքի և ազատ մամուլի դեմ ուղղված այս գործողությունը

«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է ՀՀ իրավապահ համակարգին՝ պարզել, թե ովքեր են եղել Վ. Իշխանյանին զանգահարած և նրա բնակարան այցելած անձիք և դատապարտում խոսքի և ազատ մամուլի դեմ ուղղված այս գործողությունը

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի և սոցիալական ցանցերի հրապարակումներից տեղեկացավ, որ այսօր Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին (Varduhi Ishkhanyan) զանգահարել են և, ներկայանալով որպես Ոստիկանության 6֊րդ վարչության աշխատակից, նրա ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ հրավիրել են Ոստիկանության բաժին` բացատրություններ տալու։ Վարդուհի Իշխանյանը հրաժարվել է ներկայանալ, որից հետո նրա բնակարան են այցելել անձիք ու շուրջ 15 րոպե պահանջել են բացել բնակարանի դուռը և ինչ֊որ թղթեր ստորագրել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է խոսքի և ազատ մամուլի ազատության դեմ ուղղված այս գործողությունը։ ՀՀ իրավապահ համակարգին հորդորում ենք պարզել և հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանում տարածել, թե ովքեր են եղել ankakh.com կայքի գլխավոր խմբագրին զանգահարած և նրա բնակարան այցելած անձիք, ինչ նպատակ են հետապնդում և որքանով են իրավաչափ այս գործողությունները։

Միևնույն ժամանակ, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ուշի ուշով հետևում է ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանի շուրջ ստեղծված իրավիճակին և օպերատիվ կարգով հանրությանը տեղեկացնելու է իրադարձությունների զարգացման մասին:

Այս խորագրի վերջին նյութերը