Լրահոս

06.11.2019 10:30


Արագածոտնի մարզում պայթյունի հետևանքով մահացած ամուսինների հետ հողամասում գտնվող Kia-ի վարորդը Այրվածքաբանության կենտրոնում նույնպես մահացավ (տեսանյութ)

Արագածոտնի մարզում պայթյունի հետևանքով մահացած ամուսինների հետ հողամասում գտնվող Kia-ի վարորդը Այրվածքաբանության կենտրոնում նույնպես մահացավ (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 5-ին, Երևանի Այրվածքաբանության կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 74-ամյա Ալեքսեյ Ավանեսյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում տեղի ունեցած գազաբալոնի պայթյունի հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են , որ պայթյունի հետևանքով տեղում մահացածներն էին նույն գյուղի բնակիչներ՝ ամուսիններ, 61-ամյա Նորիկ Մադոյանը և 61-ամյա Վարդուհի Գալստյանը։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ պայթյունատեխնիկական, քանի որ պարզվել է, որ պայթյունի պատճառը եղել է այն, որ երբ Ա. Ավանեսյանին պատկանող Kia մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը փորձել են ռետինե խողովակի միջոցով տանը կից հողամասում տեղադրված մեկ այլ ինքնաշեն գազաբալոնը լիցքավորել, որի ժամանակ էլ գազաբալոնը պայթել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարվման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում՝ այգում, հայտնաբերել էին Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել էր Երևանի հիվանդանոցներից մեկը։ Գ. Շամշյանը հայտնել էր, որ պայթյունի պատճառը եղել էր այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ էին միացրել և այն երկարացված վիճակում բերել էին, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ էր դարձել։

Տան քարե ցանկապատը փլուզվել էր, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել էին։ Կնոջ մարմինն ամբողջովին մասերի էր բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի էր բաժանվել։ Պայթյունի հետևանքով հրդեհ չէր առաջացել։

Այս խորագրի վերջին նյութերը