Լրահոս

05.11.2019 19:40


Հայ ֆուտբոլասերը 20 օր է՝ Ֆինլանդիայի բանտերից մեկում է

Հայ ֆուտբոլասերը 20 օր է՝ Ֆինլանդիայի բանտերից մեկում է

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներից մեկը՝ Երվանդ Իսմայիլյանը, արդեն 20 օր Ֆինլանդիայի բանտերից մեկում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր նրա ընկերը՝ հավելելով, որ Ֆինլանդիայում Երվանդ Իսմայիլյանին տրամադրված իրավաբանը չի տիրապետում անգլերենի և չի կարողանում լիարժեք պաշտպանել նրա շահերը:

ՀՀ քաղաքացին հոկտեմբերի 15-ին ներկա էր եղել Ֆինլանդիա-Հայաստան հանդիպմանը, որի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել: Դրանից հետո ՖԱՖ-ի անդամը կալանավորվել է ու մինչև հիմա այնտեղ է։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ գերատեսչությունը զբաղվում է այդ հարցով, դեսպանությունը և ՀՀ հյուպատոսը կապի մեջ են և՛ ՀՀ քաղաքացու, և՛ նրա փաստաբանի, և՛ Ֆինլանդիայի իշխանության պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը