Միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել, ոստիկանը փորձել է նրան փրկել և վրաերթի է ենթարկվել
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ճիշտ ու տիտանական աշխատանքի արդյունքում կարողացել են 30-35 տարեկան տղամարդուն կոմայից դուրս բերել, որից հետո բժիշկների հսկողությամբ նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այդ քաղաքացին, երբ իրեն ցած է նետել, նրան փորձել են կամրջի վտանգավոր եզրագծից անվտանգ վայր տեղափոխել նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության Մալաթիայի բաժնի ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ Պետրոս Պապիկյանն ու Արման Սիրեյանը, սակայն, քանի որ ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, ավտոմեքենաների արանքներով փորձել են մոտենալ այդ տղամարդուն, Պ. Պապիկյանը վրաերթի է ենթարկվել Ford Transit մակնիշի 894 AO 61 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, նրան էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Կամրջից իրեն նետած տղամարդը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։