Լրահոս

15.02.2011 16:21


Գյումրիի ՃՈ պետ. «Փակեք ճանապարհը, ոչ ոքի չթողնե՛ք»

Գյումրիի ՃՈ պետ. «Փակեք ճանապարհը, ոչ ոքի չթողնե՛ք»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վրացական պետհամարանիշներով ավտոմեքենանների վարորդները բողոքի ավտոերթ են կազմակերպել դեպի Վանաձոր, որտեղ նրանք պետք է միանային լոռու մարզի նույն խնդրով բողոքող վարորդներին: Սկզբում «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբում վարորդների հետ հանդիպման է եկել Գյումրու պետավտոտեսչության պետ Արամ Կարապետյանը, ով տեւական ժամանակ փորձել է վարորդներին համոզել, որ նրանք հրաժարվեն Վանաձոր մեկնելու մտքից: Վարորդներից  մեկի խոսքերով, Արամ Կարապետյանը ասել է, որ յուրաքանչյուր բողոքի ավտոերթ իր վրա շատ «թանկ» է նստում:
Գյումրիի պետավտոտեսչության պետի հորդորները զուր են անցել եւ վարորդները որոշել են ավտոերթով մեկնել Վանաձոր եւ միանալ իրենց գործընկերներին: Սակայն, ոստիկանները Գյումրի-Վանաձոր ճանապարարհահատվածի Ջաջուռ գյուղի մոտակայքում փակել են ճանապարհը և տեւական ժամանակ որեւէ մեքենայի չեն թույլատրել շարժվել Վանաձորի ուղղությամբ՝ խոչընդոտելով միջպետական մայրուղու բնականոն աշխատանքը: Գյումրու ճանապարհային ոստիկանության պետ Արամ Կարապետյանը ոստիկանների գործողությունները բացատրում էր այն հանգամանքով, որ առատ ձյուն է տեղում եւ ճանապարհները փակեն.
«Վանաձոր տանող ճանապարհը փակ է, որ գնացիք, ո՞վ է ձեզ համար պատասխան տալու: Փակեք ճանապարհը, ոչ ոքի չթողնե՛ք»,- ճանապրհի մեջտեղում կանգնած հայտարարում էր Արամ Կարապետյանը:
Հարցին, թե ե՞րբ են թույլատրելու երթեւեկությունը Արամ Կարապետյանը պատասխանել է. «Ձյունը հալվի նոր»:
Սակայն,հակառակ ուղղությամբ եկողավտոմեքենանները վարորդները պնդում էին, որ Վանաձորի ճանապարհը բաց է եւ որեւէ խոչընդոտ չկա:
«Հենց նոր Վանաձորից եմ գալիս, ձյուն կա, սակայն մեքենանները նորմալ գալիս են»,- ասել է Վանաձորից եկող վարորդներից մեկը:
Ջաջուռի հատվածում ոստիկանության գործողությունների հետեւանքով ավտոմեքենանների հսկայական կուտակումներ էր առաջացել, ինչը հարուցել էր վարորդների վրդովվմունքը:
«Ես առավոտ գործով եկել եմ Գյումրի, հիմա ապրանքը բարձած վերդառնում եմ, երեք ժամ է կանգնեցրել են թույլ չեն տալիս: Ճանապարհները շատ էլ լավ են»,- ասում էր բեռնատար ավտոմեքեննաներից մեկի վարորդը:
Որոշ ժամանակ անց ոստիկանները թույլատրել են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների երթեւեկությունը, սակայն վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներին արգելել են շարժվել Վանաձորի ուղությամբ:
Ոստիկանները Վանաձորում վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների բողոքի ակցիայի ավարտից հետո նոր միայն թույլատրել են Շիրակի մարզի բողոքավոր վարորդներին շարժվել դեպի Լոռու մարզ:
Նշենք, որ ոստիկանության ներկայացուցիչները վերջին օրերին Գյումրիում կանգնեցնում են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներին եւ վարորդներից ստիպողաբար ստորագրություն վերցնում, որ նրանք չեն մասնակցելու բողոքի ակցիաներին:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը