Քաղաքական

05.11.2019 14:51

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու համար նեղանալը «մեղք է». Կալաշնիկով

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու համար նեղանալը «մեղք է». Կալաշնիկով

Ադրբեջանին մատակարարվող զենքի հարց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին չի քննարկվել, այն խորհրդարանական վեհաժողովի կոմպետենտության շրջանակում չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում փակ նիստից հետո հայտարարեց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

«Կան երկրների ղեկավարներ, որոնք, հավանաբար, այս հարցը քննարկում են, բայց ես չեմ կարող զենքի մասին որևէ բան ասել: Այս մասին բազմիցս խոսվել է»,- մանրամասնեց Կալաշնիկովը։ Նա ասաց, որ ՌԴ-ն ոչ միայն Ադրբեջանին է զենք վաճառում, այլև իր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանին:

«ՀՀ-ին այնպիսի զինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն եղել, այնպես որ, կարծում եմ, այս հարցում ՌԴ-ից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»: ՀՀ-ին նաև վաճառվում է այնպիսի զենք, որն այլ երկրներին չի վաճառվում»,-նկատեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։