Լրահոս

15.02.2011 15:42


Տիգրան Կարապետյանին ասում են սուս ու փուս միանա ՀԱԿ–ին

Տիգրան Կարապետյանին ասում են սուս ու փուս միանա ՀԱԿ–ին
Մատենադարանին հարող տարածքում, Ազգային Համաժողովի ժամանակ, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը հարթակից հայտարարել է, որ իրեն վարկաբեկում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Նրա խոսքերով, իրեն ասում են թողնի ժողովրդին և սուս ու փուս գնա միանա ՀԱԿ–ին։
Դիմելով համաժողովի մասնակիցներին` Տ.Կարապետյանը հարցրել է. «Դուք կո՞ղմ եք, որ ես միանամ ՀԱԿ–ին»։ Մասնակիցների մի մասը բացականչել է «այո», մյուս մասը՝ «ոչ»։ Ի պատասխան, Տիգրան Կարապետյանն ասել է.
Ժողովուրդը երբեք չի կարող կողմ լինել այն մարդկանց, ովքեր ստեր են հորինում, հերյուրանքներ են տարածում, ովքեր ցանակնում են ուրիշին գցելով բարձրացնել իրենց վարքագիծը։
Նա հայտարարել է նաև, որ իրենք պայքարում են իշխանության դեմ, ոչ թե ուրիշ ուժերի դեմ և նշել է, որ ՀԱԿ–ի կարգախոսն է՝ «Ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է», իսկ այդպիսի կարգախոսով հայ ժողովուրդը երբեք չի միավորվի։
Տիգրան Կարապետյանն ընթերցել է նաև 18 կետից բաղկացած հանրային պահանջագիրը, որը համաժողովի պատվիրակությունը հանձնելու է նախագահ Սերժ Սարգսյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը