Բացահայտվել է 27-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը (տեսանյութ)
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․45-ին, ոստիկանության Սևանի բաժին «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Սևանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։
Նա վիրահատվեց և ի վիճակի չէր դեպքի վերաբերյալ հաղորդում կամ բացատրություն տալու։ Սևանի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Սևանի Կոմիսարների փողոցում 27-ամյա երիտասարդն ու 23-ամյա մի երիտասարդ վիճել են։
Միջադեպն ուղեկցվել է ծեծկռտուքով, ինչն էլ հանգուցալուծվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությամբ։
Սևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ բաժին ու խոստովանեց կատարածը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։