Թուրքիայում 2019թ. առաջին 10 ամսվա ընթացքում 1477 աշխատավոր է մահացել
Թուրքիայի աշխատավորների առողջության և աշխատանքի անվտանգության խորհրդի պատրաստած զեկույցում տվյալներ են հրապարակել 2019թ. առաջին 10 ամիսների ընթացքում աշխատավորների մահացության դեպքերի վերաբերյալ:
Զեկույցում նշվում է, որ այս տարի նախորդ տարիների հետ համեմատ շինարարության ոլորտում նվազել են մահացության դեպքերը:
2019թ. առաջին 10 ամիսների ընթացքում Թուրքիայում 1477 աշխատավոր է մահացել: Միայն հոկտեմբերին մահացել է 155 աշխատավոր, որից 7-ը կին, իսկ 148-ը տղամարդ:
Ըստ զեկույցի` կանանց մահացության դեպքերը գրանցվել են գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, առևտրի և բեռնափոխադրումների ոլորտում:
Հոկտեմբերին գրանցվել է նաև 2 անչափահասի մահվան դեպք (մեկը` 14 տարեկան, մյուսը` 14-ից ցածր):
Հոկտեմբերին աշխատանքի ընթացքում 8 փախստական է մահացել, որից 3-ը սիրիացի, 2-ը ռուսաստանցի, 1-ը աֆղանստանցի, 1-ը ուզբեկ և մեկը իրանցի: Իսկ տարվա ընթացքում 99 փախստական աշխատավոր է մահացել:

Աղբյուրը՝ ermenihaber.am