Աշխարհ

05.11.2019 17:50


«Խաղաղության ակունք» ռազմագործողության տարածքում թուրքական բանակը ևս մեկ զինվորի կորուստ է տվել

«Խաղաղության ակունք» ռազմագործողության տարածքում թուրքական բանակը ևս մեկ զինվորի կորուստ է տվել

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում «ահաբեկիչներից մաքրված» տարածքներում տարվող ականազերծման աշխատանքների ընթացքում մեկ թուրք զինվոր է զոհվել։

Մինչ այս՝ թուրքական բանակը, ըստ թուրքական աղբյուրների, 7 զոհ և 95 վիրավոր էր ունեցել ռազմագործողության իրականացման ընթացքում։

«Սիրիական ազգային բանակ» ընդդիմադիր խմբավորումը, որի զինյալները կռվում էին թուրքական բանակի կողմից, ունեցել է 96 զոհ, վիրավորում է ստացել 374 զինյալ։

Խաղաղ բնակչության շրջանում զոհվել է 20 մարդ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը