Դավութողլու. «Իրաննն ու Եգիպտոսը միմյանց հետ համեմատելը անմտություն է»
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն, մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արևելքի երկրներում, հայտարարել է, որ Իրանն ու Եգիպտոսը միմյանց հետ համեմատելը շատ սխալ կլիներ ։
Ինչպես հայտնում է «Islamnews»-ը, Դուվութողլուի խոսքերով՝ Իրանը ավելի դինամիկ քաղաքական կառուցվածք ունի, որտեղ ընդդիմադիր խմբերի միջև մրցակցություն կա։ «Այն ժաամանկ, երբ Հոսնի Մուբարաքը Եգիպտոսի նախագահ էր վերջին երեք տասնամյակի ընթացքում, Իրանում երկրի հինգ նախագահ է փոխվել»,- հիշեցրել է նա։
Դավութողլուն նշել է, որ պատմության ընթացքը անշրջելի է, իսկ տարածաշրջանի վերջին իրադարձությունները լուրջ պատմական գործընթացի սկիզբ են։
-Մերձավոր արևելքի գործընթացները անկայունություն չպետք է առաջացնեն։ Յուրաքանչյուր երկիր և հասարակություն ունի նման փորձ։ Հիմա հեղափոխության միջով անցավ նաև Եգիպտոսի ժողովուրդը։ Մենք հուսով ենք, որ եգիպտական բանակը կհաղթահարի այդ գործընթացները և կհրաժարվի իշխանությունից երկրում ժողովրդավարության հաստատումից հետո,- ասել է Դավութողլուն։
Դավութողլու. «Իրաննն ու Եգիպտոսը միմյանց հետ համեմատելը անմտություն է»