Տնտեսական

05.11.2019 10:40


Իշխանությունը պետբյուջեն ծախսում է անհաշիվ ու անտնտեսվար, և ամենակարևորը՝ թաքուն, առանց հանրությանը տեղեկացնելու. «Հրապարակ»

Իշխանությունը պետբյուջեն ծախսում է անհաշիվ ու անտնտեսվար, և ամենակարևորը՝ թաքուն, առանց հանրությանը տեղեկացնելու. «Հրապարակ»

«Հանգստյան օրերը նյարդային էին։ Այսինքն՝ գրեթե այնպիսին, ինչպիսին վերջին մեկուկես տարվա բոլոր օրերն են։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բեմադրված ներկայացումը հասարակությանը բաժանել էր երկու հակամարտող բանակի՝ փոքր հատվածը պաշտպանում էր պերֆորմանսի մասնակիցներին ու հեղինակներին, մեծ մասը՝ դատապարտում ու հայհոյում։ Թվում է՝ անգամ եթե անճաշակ ու անարվեստ բեմադրություն էր ստացվել, ի՞նչ մի վրդովվելու պատճառ է դա, որ այսպես փոթորկել է մեր հանրությանը։

Դրա համար, ըստ իս, 2 պատճառ կա՝ մեկն այն է, որ պետբյուջեից 2,7 միլիոն դրամ է հատկացվել մի բանի, որի օգտակարության և բարձրաճաշակության հետ կապված, մեղմ ասած, խոր կասկածներ կան։ Այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունները պետական բյուջեն շփոթել են սեփական գրպանի հետ՝ ծախսում են անհաշիվ ու անտնտեսվար, և ամենակարևորը՝ թաքուն և առանց հանրությանը տեղեկացնելու։ Եվ երկրորդ պատճառը՝ մարդիկ այս ներկայացման մեջ հեռուն գնացող մութ նպատակներ են տեսնում՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, հոմոսեքսուալ հարաբերությունների խրախուսման, հայկական ավանդույթների ու ազգայինի ոտնահարման ուղղությամբ։

Կա՞ն արդյոք այդ նպատակները իշխանավորների մտքում՝ ոչ ոք չի կարող ասել, քանզի նրանք իրենց նպատակների մասին չեն բարձրաձայնում։ Իսկ հանրային կասկածներին անդրադառնում են միայն այն ժամանակ, երբ մարդկանց դժգոհությունն աճում է և սկսում է սպառնալ իրենց աթոռներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը