Իշխանություններին 18 կետից բաղկացած հանրային պահանջագիր է ներկայացվել
Քիչ առաջ Մատենադարանին հարող տարածքում մեկնարկել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած Ազգային Համաժողովը:
Համաժողովի ժամանակ «Ժողովրդական կուսակցության» մամլո քարտուղար Էմանուել Մարգարյանը հայտարարել է, որ Հանարպետությունը կանգնած է անդառնալի կորուստների և հասարակական ցնցումների շեմին, իսկ իշխանությունների վարած հակաժողովրդական քաղաքականությունը ստեղծված իրավիճակում արագացնում է անկումը։
Այս ընթացքի վատթարագույն ընթացքը բացառելու համար համաժողովի մասնակիցներն իշխանություններին ներկայացնում են 18 կետից բաղկացած հանրային պահանջագիր, որի առաջին 3 կետերը վերաբերում են քաղաքական ոլորտին, իսկ մնացած 15 կետերը՝ սոցիալ–տնտեսականին։
Քաղաքական 3 պահանջները հետևյալն են՝ անհապաղ ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել ԼՂՀ հանձնումը Ադրբեջանին և թույլ չտալ արևմտյան խաղաղապահ ուժերի մուտքը տարածաշրջան, պետական մակարդակով պաշտպանել ջավախահայության շահերն ու աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր գտնվում են Վրաստանի իշխանությունների խիստ ճնշման տակ։
Այնուհետև նշվել է, որ հասարակության վստահությունը որոշ չափով վերականգնելու համար վերոհիշյալ պահանջների իրականացումը պետք է սկսել անհապաղ.
–Եթե դուք իրավիճակի համակարգային և արմատական փոփոխության կտրուկ քայլեր չձեռնարկեք, ապա սույն թվականի փետրվարի 28–ի հանրահավաքում մենք կդիմենք հայ ժողովրդին՝ անվստահություն հայտնել գործող իշխանություններին և գնալ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների,–ասված է պահանջագրում։
Իշխանություններին 18 կետից բաղկացած հանրային պահանջագիր է ներկայացվել
Քիչ առաջ Մատենադարանին հարող տարածքում մեկնարկել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած Ազգային Համաժողովը: