Լրահոս

15.02.2011 15:35


Գագիկ Հարությունյան. «Համանախագահները ակտիվացում ասելով պատկերացնում են փոքր, բայց ռեալ քայլեր»

Գագիկ Հարությունյան. «Համանախագահները ակտիվացում ասելով պատկերացնում են փոքր, բայց ռեալ քայլեր»
«Նորավանք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է գնա ակտիվացման, ասել է, թե իր պատկերացմամբ դա նշանակում է, որ այս փուլում վերջապես պետք է իրագործվի ոչ թե զուտ դեկլարատիվ մոտեցումները, այլ դրանց նյութականացումը։
Եթե ադրբեջանական կողմը պատկերացնում է, որ մադրիդյան սկզբունքները նշանակում է, որ մենք իրեց ենք տալիս մեր ազատագրված տարածքները, իսկ իրենք հետո մտածում են, թե արդյոք արժե Ղարաբաղին տալ ինքնորուշում, թե ոչ՝ կարծես թե Մինսկի խումբը հասկացել է, որ նման մոտեցումը հեռանկարային չէ։ Ես կարծում եմ, որ այստեղ փոքր գործերից պետք է սկսվի՝ հաշվի առնելով նաև Աստրախանում Մեդվեդևի հետ հանդիպումը։ Պետք է ինչ–որ եզրեր գտնվեն կողմերի միջև, թեկուզ գերիների փոխանակումը, դիպուկահարների հեռացումը։ Ես կարծում եմ, որ հասկացվել է, որ պետք է կատարվեն փոքր, բայց ռեալ քայլեր։ Ակտիվացման տակ ես հակսանում եմ ռեալ քայլեր,–ընդգծել է նա։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը