Տնտեսական

04.11.2019 18:24


Ընթացակարգով հնարավոր չէ, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանա, իսկ հետո կերևա, թե բանակցությունների արդյունքում ինչի կգանք. Գարեգին Բաղրամյան

Ընթացակարգով հնարավոր չէ, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանա, իսկ հետո կերևա, թե բանակցությունների արդյունքում ինչի կգանք. Գարեգին Բաղրամյան

«Վեոլիա Ջրի» հայտի հետ կապված արդեն իսկ կարող եմ ասել, որ եղած սակագինը կվերահաստատվի, որևէ բարձրացում չի լինի, նույն 180 դրամ սակագինը կվերահաստատվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա նշեց, որ այսօր գործող սակագինը 191 դրամ է, սակայն սուբսիդավորվում է պետության կողմից: Նրա խոսքով՝ հիմա հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդիայի: «Մեր հանձնաժողովի որոշմամբ՝ պետությունն այլևս այն սուբսիդավորելու խնդիր չունի, իսկ սպառողի ջրի սակագինը կմնա 180 դրամը»,-ասաց նա:

էլեկտրաէներգիայի մասով Բաղրամյանը նշեց, որ առաջին 10-15 օրում նոր պարզ կլինի, թե երբ կճշտվի 21 թվականի էլէներգիայի պահանջարկն ու արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական կարող են խոսել:

Ինչ վերաբերում է գազի սակագնին, Բաղրամյանն ասաց, որ այստեղ դեռևս նորություն չկա:

Բաղրամյանն ընդգծեց, որ շեշտվել է՝ գազի սակագինը հունվարի մեկից չի բարձրանա:

«Ուղղակի ընթացակարգային էլ հնարավոր չէ, որ հունվարի մեկից գազի սագինը բարձրանա, որովհետև եթե լինում էլ է հայտ կամ սակագնի վերանայում, այն ունի օրենքով նախատեսված հայտի ուսումնասիրության համար որոշակի ժամկետ և ցանկացած դեքում, երբ հանձնաժողովը որոշում է կայացնում սակագների վերաբերյալ, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո»,-ասաց նա:

Բաղրամյանը շեշտեց, որ օրենքների առումով էլ հնարավոր չէ, որ հունվարի մեկից գինը փոփոխվի:

«Մենք բավական երկար ժամկետային առաջարկ ենք արել սակագնի, և դա հիմա քննարկման փուլում է: Այդ առաջարկների մեջ ձմռան ամիսների սակագնի բարձրացման մասին խոսք չկա, իսկ հետո կարևա, թե բանակցությունների արդյունքում ինչի կգանք»,-ասաց Գարեգին Բաղրամյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը