Լրահոս

04.11.2019 17:48


22-ամյա վարորդը թափառող շներին չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել Հրազդան գետում. կա վիրավոր

22-ամյա վարորդը թափառող շներին չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել Հրազդան գետում. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Էմիլ Թ-ն իր վարած Toyota Corolla մակնիշի 07 NA 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքված ականատեսներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մի քանի թափառող շները, քանի որ վարորդը շներին չհարվածելու համար փորձել է խույս տալ, սակայն, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հայտնվել է գետում։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով դուրս բերվեց գետից և տեղափոխվեց անվտանգ վայր։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը