Աշխարհ

04.11.2019 21:24


Փորձագետները պատմել են՝ ինչպես նիհարել առանց ֆիզիկական վարժությունների

Փորձագետները պատմել են՝ ինչպես նիհարել առանց ֆիզիկական վարժությունների

Սննդագետները հանձնարարականների ցուցակ են կազմել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարող կանոնավոր կերպով զբաղվել սպորտով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Food News-ը: Առաջին հերթին անհրաժեշտ Է սննդաբաժնում ավելացնել սպիտակուցով հարուստ մթերքներ՝ միս, թռչնամիս, ձուկ, լոբազգիներ: Նաեւ անհրաժեշտ Է հրաժարվել քաղցր ըմպելիքներից, այդ թվում՝ Էներգետիկներից:

Սննդագետները նաեւ խորհուրդ են տալիս փորձել սնվելու ինտերվալային ռեժիմը, որի դեպքում սնունդ կարելի Է ընդունել որոշակի ժամերի: Բացի դրանից, շատ կարեւոր Է կրճատել կյանքում սթրեսների քանակը. դիմել հոգեբանի, զբաղվել մեդիտացիաներով եւ հաճախակի շփվել հարազատների ու ընկերների հետ: Պակաս կարեւոր չԷ նաեւ առողջ քունը, որն օրգանիզմին օգնում Է վերականգնվելու, ինչպես նաեւ սովորական ֆիզիկական ակտիվությունը (ոչ սպորտային վարժությունները). զբոսանքները, տան հավաքում-մաքրումը, աշխատանքն այգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը