Աշխարհ

04.11.2019 19:05


Փորձագետները նշել են ծերացումը դանդաղեցնող մթերքները

Փորձագետները նշել են ծերացումը դանդաղեցնող մթերքները

Փորձագետները նշել են 10 մթերք, որոնք կօգնեն պահպանելու երիտասարդ տեսքը եւ մաշկի առաձգականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Մեդիկֆորում» պորտալը:

Այսպես, օրինակ՝ մաշկի տեսքը բարելավել կարող են լոլիկները: Դրանցում պարունակվող լիկոպին հակաօքսիդիչը, ինչպես նաեւ A եւ C վիտամինները նորացնում են դեմքի մաշկը, գրում Է հրատարակությունը: Լոլիկների ամենօրյա գործածության դեպքում ուլտրամանուշակագույնից մաշկի պաշտպանությունը մեծանում Է 33 տոկոսով, ինչպես նաեւ դանդաղում են ծերացման գործընթացները:

Բացի դրանից, օգտակար Է թեյը, որը բարերար Է ազդում ոչ միայն մաշկի, այլեւ անոթների վրա: Բորբոքային գործընթացների վերացման համար լավագույն մթերք Է ճանաչվել բրոկոլին: Հարկ Է ուշադրություն դարձնել նաեւ ընկուզեղենի վրա, որոնք պարունակում են հակաօքսիդիչներ, կալցիում, կալիում եւ A, E, B6, B12 վիտամիններ: Նշվում Է, որ դրանք օրգանիզմում պահպանում են ջրի հավասարակաշռությունը: Մաշկի վերականգնման գործընթացներն արագացնելու եւ կճիռների հայտնվելը դանադաղեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս գործածել ավոկադո եւ սաղմոն: Մաշկի առաձգականության համար նաեւ մասնագատներն օգտակար են համարել ձիթայուղը, թերթավոր սալաթները, հապալասը եւ մուգ շոկոլադը:

Այս խորագրի վերջին նյութերը