Աշխարհ

04.11.2019 16:46


Ֆրանսիայում կողոպտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում գրանցված տաճարը

Ֆրանսիայում կողոպտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում գրանցված տաճարը

Ֆրանսիայի Օլորոն Սենտ Մարի քաղաքում (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) հանցագործները հարձակում են գործել տաճարի վրա, որը գրանցված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել Է France Info ռադիոկայանը՝ վկայակոչելով դադախազությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկատվությամբ՝ հարձակումը տեղի Է ունեցել նոյեմբերի 4-ին Փարիզի ժամանակով մոտավորապես 02:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին): Հանցագործներն ավտոմեքնայով խոյահարել են տաճարի փայտե դուռը, որը դասվում Է Միջնադարի դարաշրջանին:

Կոմունայի բնակիչներն, աղմուկ լսելով, ժանդարմարիա են կանչել: Վախենալով ոստիկանական շչակի ձայներից՝ չարագործները ավտոմոբիլը թողել են հանցագործության վայրում եւ փախել մի այլ ավտոմեքենայով: Ականատեսների ցուցմունքների համաձայն՝ կողոպտիչները երեքն Էին, նրանք բոլորը եղել են դիմակներով:

Քաղաքագլխի խոսքով՝ հանցագործներն արծաթե իրեր են գողացել տաճարի ցուցադրանքից:
Ոստիկանությունը որոնում Է հանցագործներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը