Լրահոս

15.02.2011 15:14


Քաղաքագետ.«Այս տարի պատերազմի նախանշաններն անշուշտ ավելի նվազ են, քան նախորդ տարի»

Քաղաքագետ.«Այս տարի պատերազմի նախանշաններն անշուշտ ավելի նվազ են, քան նախորդ տարի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն անդրադառնալով ղարբաղյան հակամրտությանը՝ ասել է, թե ընդհանուր մթնոլորտը Հայաստանի և Ղարաբաղի շուրջ ավելի բարենպաստ է դարձել:
Աստանայից հետո կարծես թե սկսվում է մի նոր փուլ, դժվար է ասել, թե նոր էջ է բացվել, որովհետև անցյակը խիստ կարևոր է, բայց կարծես թե որոշակի դիրքերի վերադասավորում է գնում։ Մի փոքր պարադոքսալ միտք ասեմ։ Անշուշտ հիմնական հարցը, երբ գալիս է նրան, թե կլինի՞ պատերազմ, թե՞ չի լինի՝ որևիցե մեկը չի կարող ասել, որովհետև երբեմն դիրքերը 30 մ–ի վրա են և խրամատային պատերազմ է գնում, բայց, համենայն դեպս, այս տարի, գոնե բոլոր նախանշաններով, այդ պատերազմի նախանշաններն, անշուշտ, ավելի նվազ են, քան նախորդ տարի և դա առաջին հերթին հայկական կողմի դիվանագիտական կազմակերպչական քայլերի շնորհիվ է։ Բացի դա փոխվել է աշախարհում մոտեցումենրը խնդիրների վերաբերյալ։ Մենք տեսանք, թե ինչ կատարվեց Սուդանում, թե ինչ հայտարություններով հանդես եկան Մերկելը, Բրաունը, Սարկուզին։ Այսինքն այս ամենը ինչ–որ մի տեղ մեզ ձեռնտու է, որովհետև մենք գտնվում ենք այն ճամաբարում, որտեղ ընդունում են որոշակի արժեքների գերակայությունը,–ասել է նա։
Ըստ Գագիկ Հարությունյանի՝ աշխարհը հասկացել է, որ աշխարհում կան ավելի կարևոր բաներ, քան նավթն ու գազն է։
Պատեսխաելով «7օր»–ի այն հարցին, թե իշխանությունների ո՞ր քայլերն են, որ պակասեցրել են պատերազմի հավանականությունը՝ ասել է, թե դա նախ և առաջ 2010թ. օգոստոսի  ռուս–հայկական պայմանագրի ստորագրումն է, որով երկարաձգվեց Գյումրիում ռուսական ռազմաբազաների տեղակայումը։
Այս պայմանագրով ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը։ Դա խիստ կարևոր դիվանագիտական քայլ էր։ Երկրորդը՝ Աստնայի հանդիպումն էր, որտեղ, եթե վերլուծենք ելույթները, կտեսնենք, որ փոխվել են մոտեցումները խնդրի վերաբերյալ։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը