Լրահոս

04.11.2019 15:40


Երևանում բախվել են Mercedes-ը, Nissan-ն ու 2 Opel-ները. Nissan-ն էլ հայտնվել է մայթին, բախվելով այնտեղ տեղադրված սառնարաններին (տեսանյութ)

Երևանում բախվել են Mercedes-ը, Nissan-ն ու 2 Opel-ները. Nissan-ն էլ հայտնվել է մայթին, բախվելով այնտեղ տեղադրված սառնարաններին (տեսանյութ)

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, ժողովրդին հայտնի՝ Աբովյանի «գաի պոստ» չհասած ճանապարհին բախվել են Nissan մակնիշի 36 AL 166 համարանիշի, Mercedes մակնիշի 34 LM 965 համարանիշի, Opel- մակնիշի 36 GT 679 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 35 ML 108 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկները մեկ հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան հատվածում գտնվող ավտոմեքենաների նորոգման կետի տարածքում, հարվածելով դրսում դրված սառնարաններին:

Բոլոր վարորդներին առաջինը օգնության են հասել նշված կետի աշխատակիցները:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը