Աշխարհ

04.11.2019 18:45


Թրամփը «լիովին վստահ» է 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու հարցում

Թրամփը «լիովին վստահ» է 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «լիովին վստահ» Է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթելու հարցում, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ նոյեմբերի 3-ին կայացած զրույցը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարին հարցրել են, թե նա փստահ Է արդյոք, որ կկարողանա վերընտրվել երկրորդ ժամկետով: «Լիովին վստահ եմ: Մեզ մոտ ամեն ինչ լավ Է հարցումների առումով»,- նշել Է պետության ղեկավարը: «Մարդիկ չեն ցանկանում լսել իմպիչմենթի մասին: Իմպիչմենթի մասին ցանկանում են խոսել միայն կեղծ ԶԼՄ-ները եւ դեմոկրատները, որոնք եւ հիմնականում աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ»,- հավելել Է Թրամփը:

ԱՄՆ-ում նախընտրական արշավի մեկնարկը տրվելու Է 13 շաբաթ անց՝ փետրվարի 3-ին Այովայի նահանգում, որտեղ տեղի կունենան կուսակցական ակտիվիստների՝ երկրում առաջին ժողովները, որտեղ ընտրելու են դեմոկրատների ու հանրապետականների նախ տեղական կուսակցական խորհրդաժողովների, իսկ ապա նաեւ ազգային համագումարների պատվիրակներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը