Apple-ը նախազգուշացրել է iPhone-ի և iPad-ի հին մոդելների աշխատանքում խափանումների մասին
Apple կորպորացիան օգտատերերին նախազգուշացրել Է 2012 եւ ավելի վաղ տարիների թողարկման սարքերը նորացնելու անհրաժեշտության մասին՝ գեոլոկացիայի եւ տվյալների սինքրոնացման ծառայությունների ճիշտ աշխատանքի համար: Համապատասխան հաղորդագրությունն ընկերությունը զետեղել Է իր կայքում: Apple-ն ընդգծում Է, որ խափանումներ կարող են տեղի ունենալ Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 3-ի կեսգիշերից (Երեւանի ժամանակով նոյեմբերի 3-ի 04:00-ից), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համակարգի նորացման անհրաժեշտությունը ծագել Է ապրիլի 6-ին GPS համակարգով ժամանակի տեղափոխման պատճառով, նշում Է կորպորացիան: Խնդիրը վերաբերում երկրորդ, երրորդ եւ չորրորդ սերունդների iPhone 4S եւ 5, iPad, ինչպես նաեւ «մինի» տարբերակի առաջին մոդելի տերերին: Ըստ որում, նշում Է ընկերությունը, նորացում չի պահանջվում այն սարքերի համար, որոնք մեջ բջջային մոդուլ չկա:
Apple-ն iPhone 5-ի օգտատերերի հատուկ ուշադրությունն Է հրավիրել նաեւ այն բանի վրա, որ նրանց սարքերը նոյեմբերի 3-ից չի կարելի նորացնել «օդով»՝ բաղադրիչները բեռնելով անհաղորդալար ցանցով: Այդ սարքերի տերերի համար անհրաժեշտ կլինի սմարթֆոնները միացնել համակարգչին եւ նորացման համար օգտագործել iTunes ծրագիրը կամ ներսարված ծրագրային ապահովումը:
Այն օգտատերերը, որոնք չեն տեղակայել իրենց սարքերի համար թողարկված ծրագրային ապահովման վերջին տարբերակը, չեն կարողանա օգտվել App Store հավելվածների խանութներից, iCloud սինքրոնացման ծառայություններից, Էլեկտրոնային փոստից եւ վեբ-բրաուզերից, ճշտում Է Apple-ը: Բացի դրանց, նրանց մոտ սխալ տարեթիվ-ամսաթիվ եւ ժամանակ կարտացոլվի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: