Քաղաքական

04.11.2019 14:47

«ՀԱՊԿ շրջանակում համերաշխության հետ կապված հարցեր են առաջանում». Կոպիրկին

«ՀԱՊԿ շրջանակում համերաշխության հետ կապված հարցեր են առաջանում». Կոպիրկին

ՀԱՊԿ-ի դերն ու դրա էֆեկտիվությունն այսօր քննարկվում է գրեթե ամեն օր և բավականին սուր համատեքստում, այդ թվում՝ հայաստանյան փորձագիտական շրջանակներում և ԶԼՄ-ներում: Այս մասին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ակնարկելով, թե ՀԱՊԿ-ի թեման հրապարակային տարածության մեջ քննարկվում է, երբ սուր հարցեր են առաջանում կազմակերպության գործունեությանն առնչվող, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված: Կոպիրկինը նաև ակնարկեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակում կամ ներսում համերաշխության հետ կապված հարցեր են առաջանում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Ըստ նրա՝ սրանք բոլորը կարևոր և քննարկում պահանջող հարցեր են, բայց այս քննարկումներում և բանավեճերում հաճախ չի երևում ՀԱՊԿ-ի հիմնական գործունեությունը:

«Չպետք է մոռանալ, որ կազմակերպության շրջանակում ստեղծվել են համատեղ ծրագրեր՝ ուղղված ահաբեկչության, ծայրահեղականության, թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին: Սա, ցավոք, չի երևում լայն հանրությանը, թեպետ այն ամենօրյա համագործակցության ողնաշարն է՝ մեր երկրների անվտանգության ապահովման ուղղությամբ: Ես կուզենայի, որ սա չմոռացվեր»,-նշեց նա:

Ռուս դիվանագետը վստահեցրեց, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը, որն իր մեջ ունի փոխլրացնող բաղադրիչ՝ ուղղված անդամ երկրների անվտանգությանը:

Կոպիրկինը ՀԱՊԿ շրջանակում կարևորեց նաև խորհրդարանական համագործակցությունը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։