Ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվելու է և՛ սպառազինության, և՛ նյութատեխնիկական ապահովման առումներով. Դ. Տոնոյան (տեսանյութ)
102-րդ ռազմաբազան արդիականացվում է ինչպես սպառազինության, այնպես էլ նյութատեխնիկական պահպանման, նաև զինծառայողների կենցաղային ապահովման պայմանների բարելավման առումով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ռուսական մարզաբազայի արդիականացումը միայն սպառազինությանն է վերաբերում, թե նաև կադրերի թվի ավելացմանը և հողի հատկացմանը։ Նախարարն ասաց, որ հողատարածքի, զինծառայողների թվի ավելացում նախատեսված չէ։
«Լինում են տարբերակումներ․ ինչ-որ տարածք տրամադրվում է, ինչ-որ տարածք արդեն չի օգտագործվում, անցնում է ՊՆ-ին, բայց այդ բոլոր տարածքները մնում են ՀՀ տարածք, դա տրվում է պարզապես օգտագործման համար»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով նախորդ շաբաթ սահմանային իրավիճակին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ եղել է լարվածություն, այժմ չկա։

Աղբյուրը՝ tert.am