Աշխարհ

04.11.2019 13:16


McDonald՚s-ի նախագահը թողել Է իր պաշտոնը ծառայողական սիրավեպի պատճառով

McDonald՚s-ի նախագահը թողել Է իր պաշտոնը ծառայողական սիրավեպի պատճառով

Սթիվ Իսթերբրուքը հեռացել Է McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնից՝ ստորադրյալ կնոջ հետ սիրավեպի պատճառով, նրան փոխարինել Է Քրիս Քեմփզինսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է McDonald՚s-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Քեմփզինսկին դարձել Է Սթիվ Իսթերբրուքի փոխարինորղը, որն ընկերությունից հեռացել Է այն բանից հետո, երբ դրա ղեկավարությունը հանգել Է այն եզրակացության, որ նա խախտել Է ընկերության քաղաքականությունը եւ դրսեւորել ողջամտորեն դատելու վատ ունակություն՝ վերջերս փոխադարձ համաձայնությամբ փոխհարաբեությունների մեջ մտնելով աշխատակցուհու հետ»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
«Դա սխալ Էր»,-խոստովանել Է 52-ամյա Իսթերբրուքն Էլեկտրոնային փոստով ուղերձում, որը մեջբերում Է The Wall Street Journal թերթը: McDonald՚s-ի նոր նախագահը եւ գլխավոր տնօրենն ավելի վաղ գլխավորել Է ընկերության ստորաբաժանումն ԱՄՆ-ում եւ պատասխանատու Էր արագ սննդի մոտավորապես 14 հազար ռեստորանների գործարարության համար: Նոյեմբերի 3-ին նա մտել Է տնօրենների խորհրդի կազմ:
McDonald՚s-ն ԱՄՆ-ի կորպորացիա Է, որն արագ սննդի ռեստորանների՝ աշխարհում խոշորագույն ցանցերից մեկի սեփականատերն Է: Այն հիմնվել Է 1940 թվականին Սան Բեռնարդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Ներկայում նրա կենտրոնակայանը գտնվում Է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Ընկերությունն ունի 38 հազարից ավելի ռեստորան աշխարհի ավելի քան 100 երկրում, ներառյալ Ռուսաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը